Երկուշաբթի, 25 Հոկտեմբերի, 2021

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

Մեր մասին

2018 թվականի սեպտեմբերին համացանցի հայկական տիրույթում սկսել է գործել Մատյան.am կայքը, որն իր էությամբ մեր ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության յուրօրինակ շտեմարան է։ Անցած 2.5 տարիներ ըմթացքում կայքում տեղադրվել է ավելի քան 4700 նյութ։

Կայքն ունի 17 բաժիններ՝ որոնց մի մասը ներառում է Հայ եկեղեցու պատմությանը, վարդապետությանը, ավանդույթներին, տոներին և հոգևոր ժառանգությանը վերաբերող նյութեր։ Կայքի մնացած բաժիններում են Գրական անկյունը, Նամականին, Խոսք մեծացը, Կինոդարանը, Հեքիաթները և այլն։

Ընդհանուր առմամբ Մատյան.am-ը կառուցված է այն սկզբունքով, որպեսզի ընթերցողն այստեղ կարողանա գտնել և՛ հոգևոր, և՛ մշակութային, և՛ բարոյախոսական, և՛ պատմական, և՛ գեղարվեստական նյութեր։ Կայքի առանցքում հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգությունն է։