Չորեքշաբթի, 29 Հունիսի, 2022
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Հայացք անցյալին

«Անհայտ» Խաչատրյանը

29 Մայիսի, 2022
Հայացք անցյալին
«Անհայտ» Խաչատրյանը
0
Կիսումներ
1
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Խաչատրյանը կենդանիներ շատ էր սիրում։ Գերմանիայում նրան արքայական պուդել էին նվիրել, որի անունը Լյադո էր դրել (ըստ լյա և դո նոտաների)։

Կոմպոզիտորն հաճույքով էր զբոսնում Լյադոյի հետ։ Վերջինիս հանդեպ տածած սիրո մասին է վկայում Խաչատրյանի «Լյադոն լուրջ հիվանդացել է» պիեսը՝ նվիրված շանը։

* * *

Երևանում բեմադրվում էր «Սպարտակ» բալետը. դա վերջին ներկայացումն էր, որտեղ ներկա էր հեղինակը։ Բեմադրությունն անթերի էր, բալետային խումբը՝ հիանալի, նվագախումբը ղեկավարում էր Յա. Ոսկանյանը։ Սակայն, առաջին գործողության կեսից Խաչատրյանն անսպասելիորեն վեր կացավ և լքեց դահլիճը։ Գործողությունն ավարտվեց, իսկ կոմպոզիտորը դեռևս չկար։ Որոշ ժամանակ անց նրան գտան դրսում՝ օպերային թատրոնից ոչ հեռու։

«Եթե ես մնայի, ապա սարսափելի աղմուկ կբարձրացնեի», — սրտանց ասաց Խաչատրյանը։ «Իսկ ի՞նչ էր պատահել, չէ՞ որ հիանալի էր բեմադրությունը, նվագախումբը…» հարցին կոմպոզիտորը պատասխանեց. «Նրանք իմ երաժշտությունից կրճատեցին 4 ամբողջ տակտ»։

Չնայած ունկնդիրները խաչատրյանական երաժշտության փոքրիկ հատվածի «կորուստը» չէին էլ նկատել, այնուամենայնիվ նշված փաստը խիստ զայրացրել էր հեղինակին (որը շատ կարգապահ երաժիշտ էր և չափազանց պահանջկոտ էր կատարողների հանդեպ)։

* * *

Պատերազմից հետո երևանյան հոսպիտալները լի էին վիրավորներով։ Ժամանելով Երևան՝ Խաչատրյանը ցանկություն էր հայտնել համերգով հանդես գալ հոսպիտալներից մեկում։ Կոմպոզիտորը երաժշտությունը մեջընդմիջում էր պատերազմի տարիներին երաժիշտների կյանքին վերաբերող հետաքրքիր պատմություններով։

Հիշարժան է, հատկապես, հետևյալ դեպքը։ Էվակուացիայի ժամանակ կայարաններից մեկում Խաչատրյանը, Օյստրախն ու Շոստակովիչը, բառիս բուն իմաստով, սոված էին մնացել։ Ծանր վիճակից նրանց դուրս բերեց Օյստրախը՝ կատակով առաջարկելով տեղում համերգ տալ։ Մտահղացումն հրապուրեց Շոստակովիչին ու Խաչատրյանին, և վերջիններս հաճույքով ընդունեցին առաջարկը։

Հանպատրաստից կայացած համերգի համար հիանալի երաժիշտները ճաշի արժանացան։

* * *

1944 թ.-ին, երբ Հայաստանի հիմնի ստեղծման համար մրցույթ հայտարարվեց, Խաչատրյանը ժամանեց Երևան՝ բերելով երաժշտության իր տարբերակը՝ գրված Սարմենի խոսքերով։ Մի գիշեր, նստելով գործիքի մոտ, ընտանեկան նեղ շրջանում կոմպոզիտորը սկսեց նվագել ու երգել իր գրած հիմնը։

Ամառ էր, և բոլորի պատուհանները բաց էին։ Պարզվեց, որ շուրջբոլորը (պատշգամբներում, պատուհանների մոտ, փողոցում) բազմաթիվ մարդիկ էին հավաքվել, որոնք, ոգևորված իրենց լսածով, միահամուռ կերպով սկսեցին երգել խաչատրյանական մեղեդին։

Աղբյուր՝ Khachaturian.am

Նախորդ

Մեղք է, չէ՞․ Ռուբեն Հովսեփյան

Հաջորդ

Վազգեն Շուշանյան. Կենսագրություն

Հաջորդ
Վազգեն Շուշանյան. Կենսագրություն

Վազգեն Շուշանյան. Կենսագրություն

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Navigate Site

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Follow Us

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.