Չորեքշաբթի, 29 Հունիսի, 2022
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Հայացք անցյալին

Գուրգեն Մահարու հուշերը Վիլյամ Սարոյանի մասին

31 Մայիսի, 2022
Հայացք անցյալին
Գուրգեն Մահարու հուշերը Վիլյամ Սարոյանի մասին
0
Կիսումներ
1
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ՀԵՏ

Միտքս չկրցի հասկցնել…

Գրողների տանը հանդիպումը կայացավ հանպատրաստից: Անկախ այս հանգամանքից, մթնոլորտը ջերմ էր:
— Բիթլիսցի գրող կա՞ այստեղ:
Սեղմեց ձեռքը.
— Շատ, շատ ուրախ եմ, Բիթլիս կհիշե՞ս:
— Կհիշեմ:
— Այստեղ ընտանիք ունե՞ս…
— Ունեմ, տուն, տեղ, ընտանիք:
— Ձեր տուն Բիթլիսի թթու կա՞:
— Կա:
Լռություն:
— Բիթլիս կհիշե՞ս:
Երբ դուրս եկանք, գանգատվեց.
— Չկրցի հասկցնել, որ Բիթլիսի թթու կուզեմ ուտել… Ինչ անպիտան մարդ եմ:

Նրան ամեն ինչ զարմացնում է

Վիլյամ Սարոյանի հմայիչ գծերից մեկը նրա գրեթե մանկական անմիջականությունն է: Թվում է, թե նա ծնվում է ամեն օր եւ նայում է իրերին, երեւույթներին եւ մարդկանց նոր ծնված մանկան հատուկ զարմանքով եւ թարմ աչքերով: Նրան հավասարապես զարմացնում են ե´ւ ցուցանակում դրված մանկական խաղալիքները, ե´ւ որթատունկից կախված խաղողի ողկույզը, եւ` «Բաղտասար աղբարը»:
Նրան զարմացնում են մանավանդ երեխաները:
Սիրում է նա մանուկներին մանկական սիրով:
Գյուղում հանդիպեց մի փոքրիկ, 8-9 տարեկան քրդուհու` գրկում 2-3 տարեկան քույրը:
Մոտեցավ:
— Անունդ ի՞նչ է:
— Ալմաստ:
— Ինչ գեղեցիկ են, փոքրիկի անու՞նը…
— Զինե..
— Զարմանալի: Բնավ չպիտի մոռնամ:
Եւ չմոռացավ: Ամբողջ ճանապարհին եւ ավելին, հաջորդ օրերին որեւէ առիթով եւ առանց առիթի հիշում էր.
— Ինչ զարմանալի փոքրիկներ էին: Ալմաստ եւ Զինե, շատ զարմանալի: Բնավ չպիտի մոռնամ:

Որո՞ւն զարմացնեմ…

Դեռ Մոսկվայում նրա սեղանի վրա տեսա իր գործերի մի քանի անգլերեն հրատարակություններ:
— Ինչու՞ նկարդ չեն դրեր,-հարցրի:
— Հայու բեղերես կամչնան,-պատասխանեց նա կես լուրջ, կես կատակ,-բեղերս անգլիական չեն:
Երբ Երեւանում հանդիպեցինք, ես չկարողացա չզարմանալ սարոյանական զարմանքով…
Բեղերը կրճատել էր հիսուներեք տոկոսով:
— Զարմանալի մարդ ես,-քրթմնջացի ես, — պատվական բեղերդ բերիր հասցրիր մինչեւ այստեղ եւ Երեւան մտար կճատ բեղերով…
— Օղո´ւլ,-գրեթե բարկացավ նա,-ես իմ հայու բեղերով ամրքացիներուն, ֆրանսիացիներուն կրնամ զարմացնեմ: Այստեղ, Հայաստանի մեջ որո՞ւն զարմացնեմ: Հայերեն չեմ գիտեր եւ հայու բեղեր կպահեմ: Կամչնամ:

Լեզվագիտական խնդիրներ

— Մի անգամ նստած տունը կաշխատեմ, կլսեմ, որ մայրս դրացի անգլուհու` միսիս Մերիի հետ կխոսի: Իրար ածուներեն բաներ մը ցույց կուտան, բաներ մը կխոսին. մայրս` հայերեն, անգլուհին` անգլերեն: Հետո կամաց-կամաց անոնց խոսակցությունը իջավ-իջավ ու մարեց. դուռը աղմուկով բացեց մայրս եւ ներս մտավ.
— Բարկացած կերեւիս, — ըսի:
— Եւ իրավունք ունիմ բարկանալու,-ասաց մայրս,-ինչ տեսակ կին է այս մեր դրացուհի անգլուհին, երկիրը լուսավոր երկիր, ամեն տեղ գիրք, թերթ, դպրոց, ուսումնարան, քսանհինգ տարի է այստեղ կապրի, ինչու՞ հայերեն չի խոսեր…

Գուրգեն Մահարի, «Լռության ձայնը», Երեւան, 1962, էջ 476-482

Աղբյուր՝ Mshakuyt.blogspot.com

Նախորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Արդար թագաւորը բարձրացնում է իր երկիրը, իսկ անօրէնը կործանում է այն»։

Հաջորդ

Հովհաննես Գրիգորյան. Անավարտ զրույց կամ մենախոսություն

Հաջորդ
Հովհաննես Գրիգորյան. Անավարտ զրույց կամ մենախոսություն

Հովհաննես Գրիգորյան. Անավարտ զրույց կամ մենախոսություն

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Navigate Site

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Follow Us

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.