Չորեքշաբթի, 29 Հունիսի, 2022
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Գրական անկյուն

Գեղամ Սարյան․Դեպի կառափնարան

11 Հունիսի, 2022
Գրական անկյուն
Գեղամ Սարյան․Դեպի կառափնարան
0
Կիսումներ
2
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Կոմիտասի հիշատակին

Սև ծովն էր ալեկոծ փրփրել իր ափերին
Թմրել էր Պոլիսը փարթամ պարտեզներում
ԵՎ մինարների նիրհուն կատարներին
Վերջալույսի գունատ շողերն էին մարում:

Փռվեց ծովի վրա ահեղ իրիկնաժամ,
Արեգակի վերջին շողեքն այնտեղ հանգավ,
Գողգոթայի նման իր լռությամբ դաժան
Կանգնել էր ափի մոտ խորհրդավոր մի նավ:

Կանգնել էր նա ինչպես մռայլ մի դամբարան,
Եվ հայ մի բազմություն հեծում էր ծովափին,
Վերջին հրաժեշտի հայացքն ուղղած նրան,
Հուղարկավորն ինչպես՝ տխուր հողաթմբին:

Այնտեղ էին նրանք… Այդ չարագույժ նավում,
Հայոց քնարների վարպետները բոլոր,
Հայոց պայծառ մտքի աստղերն էին մարում
Այդ ահավոր ժամին խավարի դեմ անզոր:

Նրանց տանում էի հեռու կառափնարան,
Գունատ էին նրանք: Երկու հարյուր էին:
Տաճիկ սպաների հայացքն անասնական
Դաշույնների նման կախված գլուխներին:

Այնտեղ էին նրանք… Վարուժանը խոհուն,
Սիոմանթոն՝ հայացքն հառած դեպի եթեր,
Եվ ո՞վ գիտե արդյոք, ի՞նչ էր խորհում
Կոմիտասը՝ հոգում պահած բազում երգեր…

ԵՎ ո՞վ գիտե արդյոք աչքերն հառած ջրին՝
Ի՞նչ խոր հույզեր էին լուռ պաշարել նրան,
Որոնք նրա հոգին վշտով լցնում էին,
Մթնաշաղին ծովի շշուկների նման…

Գուցե տեսնում էր նա ափերը հայրենի,
Զմրուխտ դաշտեր՝ փռված Արագածի լանջին,
Գուցե թվում էր թե ափին է Սևանի
ԵՎ գեղճուկի երգն է հասնում իր ականջին:

Գուցե խորհում էր նա արցունքը կոկորդում
Իր գլխատվող, անոգ ժողովրդի մասին,
ԵՎ ծովն էր նրա լուռ հոգու մեջ փոթորկվում,
ԵՎ բազմաթիվ սրտեր նրա հետ միասին:

Գուցե… հանկարծ սուլեց նավը աղեկտուր,
ԵՎ արձագանքն անդարձ կորավ հեռուներում,
Երկու հարյուր հայացք անհունորեն տխուր
Ափի հայ բազմության սրտին էին նայում…

Նրանց տանում էին հեռու կառափնարան.
ԵՎ երկինքն էր նայում, և երեկոն էր լուռ,
ԵՎ ծովն էր անսահման հուզված սրտի նման
Խփում իր ափերին ինչպես մահվան սարսուռ:

Նրանց տանում էին հեռու կառափնարան.
Լուռ էր Վարուժանը, Սիոմանթոն խոհուն,
Հայացքն ուղղած դեպի երկինքն անսահման
Կանգնել էր Կոմատասը ինչպես տաճարի սյուն:

Ձուլվել էր նա կարծես կապույտ երեկոյին,
Ծովի պաղ հովերով մորուգն ալեծածան,
Նրա շուրթերը պաղ արդեն երգում էին
Հայոց պատարագի հուզիչ «Տեր ողորմյան»:

Երգում էր նա… ԵՎ հորդ շիթերն արտասուքի
Թափվում էին երգի հնչյունների նման,
Երգում էր նա… ԵՎ այդ հույսի, աղերսանքի
Մեղեդին էր նրա սփոփանքը միայն…

Երգում էր նա… Ծորուն հնչյունները երգի
Ձուլվում էին ծովի մրմունջների օդում.
Երգում էր նա… Ափին կանգնած ժողովրդի
Սրտից աղերսաձայն հառաչանք էր պոկում:

Նավը շարժվեց: Դանդաղ պոկվեց արդեն ափից.
Բռնած անհայտ ու մութ հեռուների ճամփան.
Ու Տարածվում էր դեռ օդում աղերսալից
Հայոց պատարագի հուզիչ «Տեր վողորմյան»: …

Նավը շարժվեց՝ ինչպես մռայլ մի դամբարան,
ԵՎ խուլ տնքաց ցավից բազմությունը ափին,
Վերջին հրաժեշտի հայացքն ուղղած նրան,
Հուղարկավորն ինչպես՝ տխուր հողաթմբին:

ԵՎ հեռացավ, կորավ ծովի մշուշներում,
Ու խավարին ձուլվեց հույսի «Տեր վողորմյան»:
Քամին նրա վերջին հնչյուններն էր բերում
Ծովի ցայթող ջրի պաղ շիթերի նման:

Իսկ երկնքում լուսնի մահիկն ամպասքող
Սահելով դուրս նայեց ուրախ ու տիրաբար,
Ինչպես Վիլհելմ կայսր հայացքի տակ պարող
Ծախված գեղեցկուհու ժպտուն ատամնաշար…

Նախորդ

Վարդգես Պետրոսյան. Երկնքում են մեռնում արծիվները

Հաջորդ

Հովհաննես Շիրազ․ Հորս խղճի ձայնը

Հաջորդ
Հովհաննես Շիրազ․ Հորս խղճի ձայնը

Հովհաննես Շիրազ․ Հորս խղճի ձայնը

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Navigate Site

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Follow Us

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.