Չորեքշաբթի, 29 Հունիսի, 2022
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Գրական անկյուն

Ռուբեն Որբերյան․Հայրենիքի խնձորներ

11 Հունիսի, 2022
Գրական անկյուն
Ռուբեն Որբերյան․Հայրենիքի խնձորներ
0
Կիսումներ
2
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Ինծի ինչո՞ւ ղրկեցիր:
— Կովկասեն նոր հասեր էին, ըսիր դուն:
— Խորհրդային ու քաղցրահամ Հույսին պես,
Հալող, կարմիր ու սպիտակ այտին պես,
Խնձորներդ՝ երազահյուծ կույսին պես,
Բանաստեղծին սրտին համար տրոփուն
Արշալույս մը բերին անհուն ու անծիր…

Ինծի ինչո՞ւ ղրկեցիր:
Մարմինս անշարժ, այլ հոգիով խորասույզ,
Անցյալին ծոց կ’ապրեմ մշուշը Մուշի,
Կը թափառեմ Արաբկիրի և Ակնի
Ամայքներում, կամ բարձունքը Բյուրակնի,
Դեռ կ’երազեմ, դեռ տաճար մը կը կանգնի
Կիսակործան: Պատրանքներով վշտասույզ,
Կը կարծեմ թե մեր դրախտագեղ Մալաթիան
Ու Կիլիկիան՝ արծիվբույնը Հայության,
Ազատության դրոշին տակ Վահագնի
Հին անցյալի զենն ու զրահ կը հագնի…

Ինծի ինչո՞ւ ղրկեցիր:
— Կովկասեն նոր հասեր էին, ըսիր դուն,
Հայուն արևն է նկարեր իրենց գույն…
Էջմիածնի ու Սևանի խնկաբույր
Հովն է հպեր անոնց աղվոր այտերուն,
Խորհրդային ու քաղցրահամ հույսին պես,
Հալող, կարմիր ու սպիտակ այտին պես,
Բանաստեղծին սրտին համար տրոփուն,
Արշալույսներ բերին անհուն ու անծիր…
Ինծի ինչո՞ւ ղրկեցիր…

Ձեզ երանի՜, խնձորենիք Շիրակի,
Որ ճյուղերնիդ Մայր Արաքսի երգերով
Կը դողդղա և արմատնիդ շեշտակի
Հայ գյուղացվույն սուրբ քրտինքին կը մակի:
Արագածին ու Մասիսին հով, զեփյուռ
Կը փայփային ձեր ծաղկըներ սիրասփյուռ,
Եվ անոնցմով ազատատենչ հայորդին
Նարոտ կապե հայ կույսերու ճակատին:

Միտքս կուգա մի այլ աղվոր բուրաստան.
Դրախտի գետ Արածանին ուր կ’երգեր,
Խնձորենիք ծաղկըներով բյուրազան,
Կը կարծեինք թե իրական երկինքն էր…
Ինծի ինչո՞ւ ղրկեցիր…

Գիտեմ ինչո՛ւ ղրկեցիր…
— Կովկասեն նոր հասեր էին, ըսիր դուն,
Խորհրդային ու քաղցրահամ Հույսին պես,
Հալող, կարմիր ու սպիտակ այտին պես,
Խնձորներդ՝ երազահյուծ կույսին պես,
Բանաստեղծին սրտին համար տրոփուն
Արշալույս մը բերին անհուն ու անծիր…
Հայուն արևն է նկարեր իրենց գույն,
Էջմիածնի ու Սևանի խնկաբույր
Հովն է հպեր անոնց աղվոր այտերուն,
Բանաստեղծը ճակատը մակ, սլացող,
Կը սևեռի իր հույսերուն ացյալին,
Արևելքեն կարմիր շողեր կը փայլին…
— Մղձավանջը ու մռայլը դադրին թող,
— Մայր, զավակներդ կարոտովդ կը մաշին…
…Եվ աչքերես հուշիկ-հուշիկ կը կաթին
Խնձորներուդ կարմիրին վրա
Ուր նոր երազ մը կ’երերա,
Պանդուխտներուն արցունքները իբրև ցող…

Նախորդ

Վիլյամ Սարոյան․ Վանա լճին

Հաջորդ

Գրիգոր Զոհրապ. Մեղա՜ տեր

Հաջորդ
Գրիգոր Զոհրապ. Մեղա՜ տեր

Գրիգոր Զոհրապ. Մեղա՜ տեր

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Navigate Site

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Follow Us

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.