Չորեքշաբթի, 29 Հունիսի, 2022
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Խոսք մեծաց

« Ամեն օր Աստծուն ընծայենք ինքներս մեզ և մեր բոլոր գործերը »

19 Մայիսի, 2022
Խոսք մեծաց
« Ամեն օր Աստծուն ընծայենք ինքներս մեզ և մեր բոլոր գործերը »
0
Կիսումներ
17
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

[…] Մասնակցելու ենք Զատիկին, ներկայումս տակավին պատկերավոր եղանակով, անշուշտ ավելի հստակ, քան հին Օրենքինը, որը պատկերված իրականության առավել մութ պատկերն էր։ […]Մասնակից դառնանք Օրենքին ո՛չ թե սոսկ նյութական, այլ՝ ավետարանական եղանակով, ամբողջական և ո՛չ թե սահմանափակ ու անկատար, տևական և ո՛չ թե վաղանցուկ ու ժամանակավոր եղանակով։ Մեզ՝ որդեգիրներիս ժառանգություն հասնող դրամագլուխը դարձնենք ո՛չ թե երկրային Երուսաղեմը, այլ՝ երկնային քաղաքամայրը, ո՛չ թե այն մեկը, որ ոտնակոխ է արվում զորքերի կողմից, այլ՝ այն մյուսը, որ փառաբանվում է հրեշտակների կողմից։ Զոհ մատուցենք ո՛չ թե հորթեր կամ գառներ՝ պոզավոր ու կճղակավոր, որոնք մտածողություն չունենալով՝ պատկանում են ավելի մահվանը, քան թե կյանքին, այլ՝ Աստծուն մատուցենք գովաբանության մի զոհ երկնային խորանի վրա, հրեշտակային դասերի հետ միասին։ Անցնենք Տաճարի առաջին վարագույրից այն կողմ, մերձենանք երկրորդին և մտնենք «Սրբություն Սրբոց»։ Եվ է՛լ ավելի՝ ամեն օր Աստծուն ընծայենք ինքներս մեզ և մեր բոլոր գործերը։ Անենք՝ ինչպես խոսքերն իսկ հուշում են։ Մեր տառապանքներով նմանվենք Քրիստոսի տառապանքներին, այսինքն՝ Իր չարչարանքներին։ Մենք նույնպես արիասիրտ բարձրանանք Իր խաչը։ Արդարև, անուշ են նրա գամերը, դժնդակ լինելով հանդերձ։ Պատրաստ լինենք տառապանք կրելու Քրիստոսի հետ և Քրիստոսի համար, ավելի՝ քան աշխարհային զվարթ ընկերությունները ցանկանալը։Եթե Սիմոն Կյուրենացի ես, վերցրու խաչը և հետևիր Քրիստոսին։ Եթե խաչին գամված ավազակն ես, վարվիր բարի ավազակի նման և ազնվորեն ճանաչիր քո Աստծուն։ […] Եթե Հովսեփ Արիմաթեացի ես, խնդրիր մարմինը նրանից, ով այն խաչել է, այսինքն՝ ստանձնիր այդ մարմինը և, այդպիսով, քոնը դարձրու աշխարհի քավությունը։ Եթե Նիկոդեմոս ես, Աստծո գիշերային պաշտող, թաղիր Նրա մարմինը և օծիր ծիսական օծանելիքներով։ Եվ եթե Մարիամներից մեկն ես, առավոտյան հեղիր քո արցունքները։ Գնա՛ առաջինը տեսնելու մի կողմ թավալված քարը, գնա՛ ընդառաջ հրեշտակներին, մանավանդ թե՝ նույն Ինքն Հիսուսին։ […]

Սբ. Գրիգոր Նազիանզացի (330-390). Ճառ 45, 23-24.

Աղբյուր՝https://mashtoz.org/

Նախորդ

Հակոբոս 1:26.Մեկնություն

Հաջորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Քաջալերուեցէ՛ք, ես եմ, մի՛ վախեցէք»:

Հաջորդ
Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Աստուա՛ծ, քո աթոռը յաւիտեանս յաւիտենից է. քո արքայութեան գաւազանը՝ ուղղութեան գաւազան»:

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Քաջալերուեցէ՛ք, ես եմ, մի՛ վախեցէք»:

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Navigate Site

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Follow Us

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.