Չորեքշաբթի, 29 Հունիսի, 2022
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Հայացք անցյալին

Հրաչյա Աճառյան. Էջմիածնում

31 Մայիսի, 2022
Հայացք անցյալին
Հրաչյա Աճառյան. Էջմիածնում
0
Կիսումներ
1
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Զանազան մարդկանցից իմացա, որ Կաթողիկոսը (Խրիմյան Հայրիկը) գտնվում էր Բյուրական ամառանոցում և երկու օրից գալու էր Էջմիածին: Ուրախությունս մեծ եղավ. հույս ունեի, որ նրա միջոցով մի մաքուր սենյակ կստանամ…

Կաթողիկոսը վերջապես վերադարձավ Բյուրականից: Ես բարձրացա Վեհարան, ուր ներկայացա Կաթողիկոսի եղբորորդի Խորեն էֆենդուն: Շատ բարեկիրթ մարդ էր, նախկին ուսուցիչ և հեղինակ: Էջմիածնում շատ մեծ նշանակություն ուներ նա և ժամանակի ամենազորեղ անձն էր: Սիրով լսեց ինձ և տարավ Կաթողիկոսի մոտ:

Կաթողիկոսը հրամայեց նստել և հարցրեց.

— Ո՞վ ես, ո՞րտեղեն կուգաս:

— Կոստանդնուպոլսեցի եմ, Հրաչյա Աճառյան:

— Հա՜, կճանչնամ, դուն կաթոլիկ ես: Ես քու հոդվածներդ կկարդամ «Բազմավէպ»-ի և «Հանդես ամսօրեայ»-ի մեջ:

— Ոչ, Վեհափառ Հայր, ես կաթոլիկ չեմ, թեև «Բազմավէպ»-ի և «Հանդես ամսօրեայ»-ի մեջ կգրեմ, բայց «Բիւրակն»-ի մեջ ալ կգրեմ. ես լուսավորչական հայ եմ:

— Ինձի համար ոչ մի նշանակություն չունի. կաթոլիկ և լուսավորչական մեկ է ինձ համար: Պատմե տեսնեմ անցյալդ:

Ես սկսեցի պատմել հետևյալ ձևով, ըստ կարելվույն կարճ.

«Ծնվել եմ Կոստանդնուպոլսի Սամաթիա թաղում 1876 թվականին: Հայրս կոշկակար է. ավարտել եմ Սամաթիայի դպրոցը, հետո Ղալաթիո Կեդրոնական վարժարանը 1893 թվականին. մեկ տարի ուսուցիչ եմ եղել Ղալաթիայի նախակրթարանում և Գադըգյուղի Արամյան վարժարանում. մի տարի էլ ուսուցիչ եմ եղել Կարինի Սանասարյան վարժարանում: Այնտեղից գնացի Փարիզ լեզվաբանություն սովորելու. սովորեցի և գնացի Ստրասբուրգ, ուր Հյուբշմանի մոտ էլ սովորելուց հետո եկա Էջմիածին»:

— Է՜հ,-պատասխանեց Կաթողիկոսը,-դուն ալ ինձի պես գլորվելով գլորվելով եկեր ինկեր ես Էջմիածին. հա՜, հա՜, հա՜:

Շա՜տ լավ… է՜, տաճկերեն գիտե՞ս:

— Կոստանդնուպոլսում, հայոց դպրոցներում, տաճկերեն լեզվի ուսուցիչ եղած եմ:

— Այդ շատ լավ եղավ, մեզի համար Ճեմարանին մեջ տաճկերեն լեզվի ուսուցիչ պետք է. նախկին ուսուցիչը (Ճանիկյան) ծերության պատճառով հրաժարվեցավ. քեզ անոր տեղ ուսուցիչ կնշանակեմ, վանքին մեջ սենյակ կստանաս, ամսական 25 ռուբլի ռոճիկ կստանաս. ճաշդ, վառելիքդ վանքեն կըլլա. գո՞հ ես:

Ես իմ գոհունակությունը հայտնեցի:

Կաթողիկոսը վճարեց առաջին ամսական ՝ 25 ռուբլի, որով ես ինձ կարող էի բավական հարուստ զգալ:

Առաջին րոպեից զգացի, որ Կաթողիկոսը ուրախ էր ինձանով: Նա ուզում էր ինձ առաջ քաշել, անշուշտ այն հետին մտքով, որ ինձ վարդապետ դարձներ: Իր բարեհոժար տրամադրությունը փոխանցել էր Խորեն էֆենդուն, որ նույնպես չափազանց լավ էր տրամադրված դեպի ինձ և անմիջապես ինձ իբրև բնակարան հատկացրեց նոր շենքի No1 սենյակը:

ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆ «ԿՅԱՆՔԻՍ ՀՈՒՇԵՐԻՑ», ԵՐԵՎԱՆ 1967

Նախորդ

Համբարձում.Սարգիս Պիծակ

Հաջորդ

Հակոբոսի նամակի մեկնություն(3:5-6)

Հաջորդ
Հակոբոսի նամակի մեկնություն(3:5-6)

Հակոբոսի նամակի մեկնություն(3:5-6)

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Navigate Site

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Follow Us

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.