Չորեքշաբթի, 29 Հունիսի, 2022
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Աստվածաբանություն

Արյուն (կրոնական իմաստը)

2 Հունիսի, 2022
Աստվածաբանություն, Կարևոր խոսք
Բարեպաշտությամբ պահվող պահքը

??????????????????????

0
Կիսումներ
8
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Ա) Արյան պաշտամունքային գործածումը։
Պրիմիտիվ բոլոր հասարակություններում և կրոնների մոտ արյունն ունի պաշտամունքային նշանակալի գործածում. գործածվում է սկզբնավորման ծիսակատարություններում, կնքում է ազգակցական կապեր ու դաշինքներ, առարկաների վրա հեղվելով՝ դրանք դարձնում է սրբազան, կամ էլ՝ մոգական կարողություն է հաղորդում դյութանքներին։ Հրեաների համար արյունը համարվում էր գերագույն արժեք ունեցող նյութ, որովհետև « արյան մեջ է ամեն կենդանի էակի կյանքը » (Ղևտ 17, 14)։ Այս իսկ պատճառով, արգելված էր արյան գործածումը սննակարգում (2Օր 12, 23)։ Իրենց տների դռներին քսված արյան շնորհիվ հրեաները փրկվեցին կոտորող հրեշտակից (Ել 12, 7.13.23), արյամբ կնքվեց ուխտը (Ել 24, 8), արյամբ էին սրբագործվում տաճարի սպասքը, ղևտացիները, վկայության խորանը (Ել 29, 16.20-21; …), արյան հեղմամբ էին կատարվում քավության տարբեր տեսակի զոհերը (Ղևտ 4, 30; …), որովհետև « առանց արյան հեղման չկար քավություն » (Եբր 9, 22)։ Զոհի արյամբ օծվելը նշանակում էր մասնակից դառնալ Աստծո օրհնություններին, բայց անմեղ մարդու արյուն հեղելը ծանրագույն մեղք էր, որովհետև արդարի արյունը վրեժ է պահանջում Աստծուց (Ծնդ 4, 10; 9, 4-6; Ել 20, 13; …)։ Աստվածաշնչում հինկտակարանյան հասկացողությունը, սակայն, ամբողջովին տարբերվում է ա՛յլ կրոնների մոտեցումից. եթե վերջիններիս համար արյունն ինքըստինքյան ունի մոգական ուժ ու կարողություն, Հին Կտակարանում արյունը սոսկ խորհրդանշան է (կյանքի ”վայրն” է, ”տեղը”) և արժեք է ստանում միմիայն ծիսական խորհրդակատարության ամբողջական համատեքստում։

 

Բ) Քրիստոսի Արյունը։
Այս համատեքստում, ուստի, հասկանալի է դառնում, թե ինչպես Հիսուս Փրկչի Արյունը փրկության նշան և պատճառ է դառնում նրա համար, ով այն ընդունում է հավատքով, և ընդհակառակն՝ դատապարտության պատճառ է հանդիսանում նրա համար, ով արհամարհում է այն (Մտթ 26, 28; 1Կր 11, 23-27)։ « Քրիստոսի արյունը […] կմաքրի ձեր խիղճը մեռած գործերից, ծառայելու համար կենդանի Աստծուն » (Եբր 9, 14)։ Քրիստոսի Արյունը մեր փրկության գինն է (Եփս 1, 7; 2, 13), Աստծո հետ մեր հաշտության պատճառը (Կղս 1, 21)։

1) Քրիստոսի Արյունը մեր փրկության գինն է։
Ինչպես արդեն տեսանք, արյան հեղմամբ էին կատարվում քավության զոհերը, սրբագործվում խորանները, կնքվում ուխտերը։ Արյան հեղմամբ է կատարվել նաև մեր փրկությունը. « Նրանո՛վ է, որ ունենք փրկությունը, նրա արյան միջոցով՝ մեղքերի թողությունը » (Եփս 1, 7; հմմտ. 1Պտ 1, 18-19)։ Եվ սա չպետք է վերագրվի պատահական իրադարձությունների, այլ՝ Աստծո հստակ ծրագրին. « Իսկ Քրիստոսը, որ եկավ որպես գալիք բարիքների Քահանայապետ, […] ի՛ր իսկ արյամբ մի անգամ ընդմիշտ մտավ սրբարան, հավիտենական փրկություն ապահովելով։ […] Ըստ օրենքի, առանց արյուն թափելու թողություն չէր լինում » (Եբր 9, 11.12.22)։ Քրիստոսի Արյամբ է, ուստի, որ փրկվել ենք. այն մեր փրկության գինն է։

2) Քրիստոսի Արյունն Իր ինքնազոհ սիրո նշանն է։
Քրիստոսի Արյամբ կատարվեց մեր փրկությունը, որովհետև այն Իր սիրո նշանն է։ Կրկնակի սիրով էր բաբախում Քրիստոսի սիրտը. Հոր հանդեպ որդիական սերը և մեղավոր մարդկության հանդեպ եղբայրական ու փրկչական սերը։ Այդտե՛ղ, ուստի, Նրա Սրտի մեջ, պետք է փնտրվի բացատրությունն այն ամենի, ինչը որ Նա արեց և տառապեց Իր կյանքում և Իր չարչարանքների մեջ. « Սիրեց մեզ և իր անձը մատնեց մեր համար » (Եփս 5, 2)։ Գեղարդով խոցված Իր սրտից բխող Արյունը խոսում է Նրա սիրո մեծության, Իր խոստումներին Նրա հավատարմության, Իր օրհնության լիակատարության մասին՝ Հայր Աստծո փառքի և մարդկային զարմի փրկության համար։ Քրիստոսը բարի հովիվն է, որ Իր կյանքը տալիս է Իր ոչխարների համար (Հվհ 10, 11), ոչ ոք մեզ չի սիրում Իրենից ավելի (Հվհ 15, 13), Նա Աստծո Գառն է, որ մորթվել է աշխարհի կյանքի համար. « Սիրեց մեզ և մեր մեղքերի կապանքներն արձակեց իր արյամբ » (Հյտ 1, 5)։

3) Քրիստոսի Արյունը քրիստոնյայի համար ճշմարիտ սնունդ է։
« Ով ուտում է իմ մարմինը և ըմպում իմ արյունը, հավիտենական կյանք ունի. և ես նրան վերջին օրը հարություն եմ տալու, որովհետև իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, և իմ արյունը՝ ճշմարիտ ըմպելիք։ Ով ուտում է իմ մարմինը և ըմպում իմ արյունը, կբնակվի իմ մեջ, և ես՝ նրա մեջ » (Հվհ 6, 55-57)։ Աստվածաշնչի նորկտակարանյան ըմբռնմամբ, Տիրոջ մարմնին ու արյանը հաղորդվելով՝ քրիստոնյան հաղորդվում է Նրա աստվածային անմահ ու անթերի կյանքին (ինչի համար էլ ծիսական սույն արարքը կոչվում է Հաղորդություն, դառնալով Եկեղեցու Յոթ Խորհուրդներից մեկը, քրիստոնեական սկզբնավորման երեք խորհուրդներից երրորդը)։ Եկեղեցին Քրիստոսի խորհրդավոր (միստիկ) մարմինն է, որի գլուխն է Քրիստոսը, իսկ քրիստոնյաները՝ այդ մարմնի անդամները։ Քրիստոսի Արյունն է, որ պտտվում է Իր խորհրդավոր մարմնի անդամներում, սրբում է ամեն տեսակի անմաքրություններից և սնուցում է հավիտենական կյանքի համար։

4) Քրիստոսի Արյունը Նոր Ուխտի կնիքն է։
Արյան հեղմամբ էր Աստված ուխտ կնքել Իսրայելի ժողովրդի հետ, վախի մեջ, Սինայի ստորոտին. Ի՛ր իսկ Արյան հեղմամբ Քրիստոսը կնքեց Նոր Ուխտը, սիրո մեջ, Խաչի վրա կատարած ինքնազոհաբերմամբ. « Հիսուս Քրիստոսի միջոցով, դուք, որ մի ժամանակ հեռացած էիք, մերձավորներ եղաք Քրիստոսի արյամբ, որովհետև նա է մեր խաղաղությունը, նա, որ երկուսը մեկ դարձրեց. […] որպեսզի […] իր խաչով հաշտեցնի երկուսին մեկ մարմնի մեջ Աստծո հետ. քանզի թշնամությունը սպանեց իր խաչով » (Եփս 2, 13-14.16)։ Քրիստոսի Արյունը, հետևաբար, շնորհի պարգև է, որ մաքրագործում է ու փրկում. սիրո հուր է, որ լուսավորում է ու ջերմացնում. ամուր զոդ է, որ միավորում է մեզ միմյանց միջև և Աստծո հետ, սիրո գերբնական Ուխտով։

Աղբյուր՝ mashtoz.org

Նախորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը»:

Հաջորդ

Պարույր Սևակ. «Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում»

Հաջորդ
Պարույր Սևակ. «Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում»

Պարույր Սևակ. «Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում»

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Navigate Site

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Follow Us

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.