Չորեքշաբթի, 29 Հունիսի, 2022
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Մեր Ազգը

Առաքելոյ աղաւնոյ. Հոգեգալուստ(Շարական)

5 Հունիսի, 2022
Մեր Ազգը
Առաքելոյ աղաւնոյ. Հոգեգալուստ(Շարական)
0
Կիսումներ
11
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Հեղինակը Սուրբ Մովսես Խորենացին է:
Այն երգվում է Հոգեգալստյան տոնին և Մկրտության Խորհրդի ժամանակ:

Առաքելոյ աղաւնոյ.
իջանելով մեծաձայն հնչմամբ ի բարձանց.
ի նմանութիւն լուսոյ փայլման
հրազինեաց անկիզելի զաշակերտսն.
մինչդեռ նստէին ի սուրբ վերնատանն:

Աննիւթական աղաւնի.
անքննելի որ քննէ զխորս Աստուծոյ.
զոր առեալ ի Հօրէ պատմէ
զահաւոր եւ զմիւսանգամ գալուստն.
զոր քարոզեցին համագոյական:

Օրհնութիւն ի բարձունս.
ելողին ի Հօրէ Հոգւոյն Սրբոյ.
որով առաքեալքն արբեցան
անմահական բաժակաւն.
եւ հրաւիրեցին զերկիրս ի յերկինս:

——————————————————————————————————————————————————-

Այս կիրակի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հոգեգալուստի տոնը: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունից հիսուն և Համբարձումից տասն օրեր հետո տեղի ունեցավ Հգեգալուստը` հրեաների Պենտեկոստեի տոնին (Պենտեկոստեն հրեաների գերությունից ազատվելու հիսուներորդ օրվա հիշատակության տոնն էր, երբ Մովսեսի միջոցով հրեա ժողովրդին Աստված տվեց Օրենքը): Հոգեգալուստը նաև առաջին եկեղեցու` Վերնատան հիմնադրության օրն է:


«Երբ Պենտեկոստէի օրերը լրացան, բոլորը միասիրտ, միատեղ էին։ Եւ յանկարծակի երկնքից հնչեց մի ձայն՝ սաստիկ հողմից եկած ձայնի նման. եւ լցրեց ամբողջ այն տունը, ուր նստած էին։ Եւ նրանց երեւացին բաժանուած լեզուներ, նման բոցեղէն լեզուների, որոնք եւ նստեցին նրանցից իւրաքանչիւրի վրայ։ Եւ բոլորը լցուեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խօսել ուրիշ լեզուներով, ինչպէս որ Սուրբ Հոգին նրանց խօսել էր տալիս։ Եւ կային Երուսաղէմում բնակուող հրեաներ, երկիւղած մարդիկ, եկած երկնքի տակ ապրող բոլոր ազգերից։ Եւ երբ այս ձայնը լսուեց, բազմութիւնը հաւաքուեց ու խռնուեց, որովհետեւ լսում էին, որ նրանք խօսում էին իրենցից իւրաքանչիւրի լեզուով։ Ամէնքը հիանում էին եւ զարմանում. ու միմեանց ասում էին. «Չէ՞ որ սրանք բոլորը, որ խօսում են, գալիլիացիներ են. բայց ինչպէ՞ս է, որ մենք նրանց լսում ենք մեր իւրաքանչիւրի բարբառով, որ ծնուած օրից խօսում ենք։ Մենք՝ պարթեւներ, մարեր եւ իլամացիներ, եւ նրանք, որ բնակւում են Միջագետքում, Հրէաստանում եւ Գամիրքում, Պոնտոսում եւ Ասիայում, Փռիւգիայում եւ Պամփիւլիայում, Եգիպտոսում եւ Կիւրենիայի հարեւան Լիբէայի շրջաններում, եւ Հռոմից եկածներ՝ թէ՛ հրեաներ եւ թէ՛ հրէութեան դարձածներ, կրետացիներ ու արաբներ, — լսում ենք, որ նրանք խօսում են մեր լեզուներով Աստծու մեծագործութիւնների մասին»։ (Գործք 2.1-11)

Նախորդ

Պարույր Սևակ․ Ամպոտ եղանակ

Հաջորդ

Հոգեգալուստ.Սուրբ Գրիգոր Տաթևացի

Հաջորդ
Հոգեգալուստ.Սուրբ Գրիգոր Տաթևացի

Հոգեգալուստ.Սուրբ Գրիգոր Տաթևացի

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Navigate Site

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Follow Us

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.