Չորեքշաբթի, 29 Հունիսի, 2022
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Լրահոս

Եկեղեցու գլուխը Քրիստոս է, իսկ մարմինը՝ մենք

10 Հունիսի, 2022
Լրահոս, Կարևոր խոսք
Եկեղեցու գլուխը Քրիստոս է, իսկ մարմինը՝ մենք
0
Կիսումներ
10
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

— Եկեղեցու գլուխը Քրիստոս է, իսկ մարմինը մենք ենք՝ մարդիկ, քրիստոնյաները,- սովորեցնում էր հայր Պորֆիրիոսը։ Պողոս առաքյալն ասում է․ «Նա՛ է գլուխը մարմնի, որ եկեղեցին է» (Կող․ 1։18)։ Եկեղեցին ու Քրիստոս մեկ ամբողջություն են։ Մարմինը չի կարող գոյություն ունենալ առանց իր գլխի։ Եկեղեցու մարմինը կերակրվում է, սրբագործվում ու ապրում Քրիստոսով։ Նա՝ Տերը՝ ամենազոր, ամենագետ, ամենուր ներկա ու ամեն ինչ իրագործող, մեր հաստատումն է, մեր Ընկերը, մեր Եղբայրը։

Նա Եկեղեցու սյունն է ու հիմքը։ Նա Ալֆան է և Օմեգան՝ սկիզբն ու վերջը, ամեն ինչը։ Առանց Քրիստոսի՝ Եկեղեցի գոյություն չունի։ Քրիստոս փեսան է, հարսը՝ յուրաքանչյուր հոգի։

Քրիստոս Եկեղեցու մարմինը միավորեց երկնքին ու երկրին, հրեշտակներին, մարդկանց ու ողջ արարչագործությանը, Աստծու բոլոր արարածներին, կենդանիներին ու թռչուններին, նույնիսկ ամենափոքր դաշտային ծաղկին, յուրաքանչյուր միջատին։ Այդկերպ Եկեղեցին դարձավ այն լրությունը, որն «ամեն ինչ լցնում է ամեն բանի մեջ» (Եփես․ 1։23), այսինքն՝ Քրիստոսի։

Ամեն ինչ Քրիստոսով ու Քրիստոսի մեջ․ սա Եկեղեցու խորհուրդն է։ Քրիստոս հայտնվում է մեր միջև միությամբ, Իր սիրով, Եկեղեցում։ Եկեղեցին միայն ես չեմ, իմ էգոն, այլ մենք բոլորս միասին։ Եկեղեցին բոլորս ենք։ Բոլորն են ներառվում Եկեղեցու մարմնում։ Մենք բոլորս մեկ ենք, իսկ Քրիստոս գլուխն է։ Միասնական է մարմինը, Քրիստոսի մարմինը․ «Արդ, դուք մարմինն էք Քրիստոսի և անդամներ՝ նրա անդամներից» (Ա Կորնթ․ 12։27): 

Մենք բոլորս մեկ ենք, քանի որ Աստված մեր Հայրն է, և Նա ամենուր է։ Երբ ապրում ենք դրանով, նշանակում է՝ Եկեղեցու մեջ ենք։ Հենց դրանում է կայանում Տիրոջ ցանկությունը Եկեղեցու բոլոր անդամների վերաբերյալ Իր քահանայապետական աղոթքում․ «Որպեսզի լինեն մի» (Հովհ․ 17։11, 22)։ Դա կարելի է հասկանալ միայն շնորհի օգնությամբ։ Մենք վերապրում ենք միության, սիրո ուրախությունն ու միավորվում բոլորին։ Դրանից ավելի սքանչելի բան չկա։

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

Նախորդ

Հակոբոսի նամակի մեկնություն(4.11-12)

Հաջորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Արդար լինես քո խօսքերում եւ յաղթես, երբ դատում են քեզ»:

Հաջորդ
Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Աստուա՛ծ, ների՛ր ինձ՝ մեղաւորիս»:

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Արդար լինես քո խօսքերում եւ յաղթես, երբ դատում են քեզ»:

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Navigate Site

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Follow Us

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.